Սեփական ստվեր չունեցող, բայց բավականին ամբիցիաներ ունեցողների հիմնական նպատակներից մեկը հանկարծ ուրիշի ստվերում չհայտնվելն է։
Ուրիշների նման, նմանները ևս ձգտում են այն բանին, որ հասարակության մեջ կամ իրենց նեղ շրջապատում ունենան առավելագույն ազդեցիկություն։
Հասարակության տհասության և որոշակի հանգամանքների բերումով նմանները բավականին հաճախ իսկապես հայտնվում են ազդեցիկ դիրքերում։
Սեփական ստվեր չունենալու և ազդեցիկ դիրքում գտնվելու սիմբիոզ-խառնուրդը ավերիչ կարող է լինել հասարակության համար։
Եթե իսկական ուժեղ ղեկավարը, առաջնորդը կամ լիդերը հայտնվում է փակուղու մեջ, ապա նա իր և երբեմն նաև ուրիշների փրկությունը պետք է փնտրի սեփական ստվեր ունեցողներին միավորելու մեջ։
Պավել Բարսեղյան
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |